Պարոդոնտոլոգիա

Պարոդոնտիտը բորբոքային դեստրուկտիվ հիվանդություն է, որն ընթանում է լնդային և ոսկրային գրպանիկների առաջացմամբ, և որը կարող է ատամների կորստի պատճառ դառնալ: Հիվանդության սկզբնական շրջանի ախտանշաններն են` լնդերի թեթև արյունահոսություն, ատամների կապանների թուլություն, լնդերի այտուցներ, ցավ կամ տհաճ զգացողություն ծամելիս:
Հետագայում` հիվանդության խորացման դեպքում, լնդերի բորբոքային պրոցեսներն ավելի են արտահայտվում, ի հայտ են գալիս այլ ախտանշաններ` ատամների վզիկների մերկացում, լնդագրպանիկներից թարախային արտադրություն, ատամների պաթոլոգիկ շարժունակություն, որոնք ուղեկցվում են լոկալ լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, բերանից տհաճ հոտով:

Պարոդոնտիտի բուժումը կախված է դրա ծանրության աստիճանից: Բարդ դեպքերում նշանակվում է համալիր բուժում, որը ներառում է և՛ կոնսերվատիվ, և՛ ֆիզիոթերապևտիկ, և՛ վիրաբուժական և՛ օրթոպեդիկ մեթոդներ:

Վերջին Լուրեր

October16, 2013
Դեղատուն

Դեղատուն

Ատամնաբուժարանին կից գործող դեղատանը կատարելով գնումներ դուք կկուտակեք բոնուսներ:

Մեր դեղատանը դուք կարող եք օգտագործել Ձեր Նվեր Քարտը:

October15, 2013
Նվեր քարտ

Նվեր քարտ

Նվեր քարտի միջոցով ձեր հարազատները հնարավորություն կունենան ունենալ առողջ ատամներ և չվատնել գումարը անիմաստ բաների վրա:

October14, 2013
Բոնուսային քարտ

Բոնուսային քարտ

Մեզ մոտ գործում է բոնուսային քարտ: Բուժեք ձեր ատամները և կուտակեք բոնուսներ հետագա բուժման համար: