Մեր ատամնաբուժական կլինիկան, որը գործում է 1998 թ-ին գրանցված ՛՛Կաստա՛՛ ՍՊԸ շրջանակներում, արդեն 15 տարի է ինչ բարձրորակ ատամնաբուժական ծառայություններ է մատուցում իր հաճախորդներին: Կլինիկայի հետ մշտապես համագործակցում են շուրջ 5 բանիմաց բժիշկ-ատամնաբուժեր, որոնք ունեն մեծ մասնագիտական փորձ և բազմիցս վերապատրաստվել են տարբեր այլ բուժ. հաստատություններում, այլ կլինիկաներում և ուսումնական հաստատություններում: «Ուշադրություն և հոգատարություն ամեն հաճախորդի նկատմամբ» իմպերատիվն է մեր կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք. Մենք հպարտանում ենք, որ մեր այցելուները բարձր գնահատականի խոսքեր են արտահայտում և երախտապարտությամբ են հիշատակում մեզ, բուժվելով մեզ մոտ, և տեսնելով մեր ջերմ վերաբերմունքը և միշտ օգտակար լինելու պատրաստակամությունը : Մեր կլինիկան ունի 3 կաբինետ, որոնք հագեցած են ժամանակակից լավագույն սարքավորումներով ուր բուժման ընթացքում կիրառում են բարձրակարգ նյութեր: Սարքավորումների թվում են՝ ստերիլիզացիոն հանգույցը, որը ներառում է և գերձայնային սարքը, գործիքների փաթեթավորիչը, ավտոկլավը, և այլն: Ներկրվող սպառվող նյութերը մասնավորապես գերմանական և ամերիկյան արտադրանքի են: